ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանի փոխկռվացման հուշագիրը և ՀՀ ինքնիշխանության նվազեցումը

Նիկոլ Փաշինյանի փոխկռվացման հուշագիրը և ՀՀ ինքնիշխանության նվազեցումը
29.08.2025 | 17:14

Հրապարակվել է հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագիրը, որը գործնականում նվազեցնելու է Հայաստանի ինքնիշխանությունը (ինչի մասին սիրում են թմբկահարել նիկոլենք) և հերթական կոնֆլիկտն է առաջացնելու գերտերությունների միջև, քանզի ատոմային էներգետիկայի մասով սև ամպեր են կուտակվելու մեր երկրի գլխին:

Ինչ վերաբերում է «խաղաղության խաչմերուկի» փուչիկին, մեր սահմանային ծառայությանը և ազգային անվտանգությանը, ապա հուշագրից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը սահմանային հատվածներում (և ոչ միայն) ունենալու է հստակ ներկայություն, իսկ մեր ազգային անվտանգության համակարգում՝ հստակ ներկայություն՝ ենթադրյալ դոմինանտությամբ: Թե ինչ է դա նշանակում, դժվար չէ կռահելլ:

«Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու Հայաստանի ենթակառուցվածքների եւ սահմանային անվտանգության առաջնահերթություններին, այդ թվում՝

• մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելով,

• մաքսային հսկողության արդյունավետությունը եւ սահմանային անվտանգության հարցում համագործակցությունը եւ կարողությունների զարգացումն ընդլայնելով, այդ թվում՝ ապօրինի տեղափոխման եւ մաքսանենգության դեմ պայքարելու համար,

• ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի եւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի եւ Պետական եկամուտների կոմիտեի միջեւ լավագույն գործելակերպերի փոխանակմանը նպաստելով»:

Սա մի հատված է հուշագրից:

Ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ ՀՀ-ն, որը ՌԴ-ի հետ ունի միասնական անվտանգային համակարգ, ներգրավում է ՌԴ-ի հետ հակամարտության մեջ գտնվող ԱՄՆ-ին մեր անվտանգային, սահմանային ու եկամուտների հավաքման գործընթացների մեջ:

Ի դեպ, նման հուշագիր ԱՄՆ-ը չի ստորագրում Ադրբեջանի հետ: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ ինքնիշխանության նվազման հաշվին է Ադրբեջանի համար անխոչընդոտ անցում ապահովվելու դեպի Նախիջևան: Գործ ենք ունենալու միջանցքի հետ: Փոխարենը Հայաստանը ոչինչ չի ստանալու՝ բացի թուրք-ադրբեջանական նոր նախապայմաններից ու տնային առաջադրանքներից:

Եվ այսպես, ԱՄՆ-ի հետ ոչ թե փոխըմբռնման, այլ ԱՄՆ-ՌԴ փոխկռվացման հուշագիր է ստորագրվել: Դա ժամանակի ընթացքում, ցավոք սրտի, մեր հարաբերությունները վատացնելու է ոչ միայն Իրանի, Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ-ի ու ամբողջ Արևմուտքի հետ:

Հայաստանի տարածքը խոշոր խաղացողների համար կռվախնձոր դարձնելը ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 6495

Մեկնաբանություններ